ԵՄ անդամ-երկրները կարող են տուգանվել՝ փախստականներին ապաստան չտրամադրելու համար

Եվրահանձնաժողովը մտադիր է նոր առաջարկություններ ներկայացնել Եվրամիության տարածքում ապաստանի տրամադրման հարցով:
refugee

Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել Եվրամիության անդամ այն երկրներին, որոնք հրաժարվում են ըստ բաժնաչափերի տեղավորել ԵՄ ժամանած փախստականներին. տուգանքի չափը մեկ մարդու հաշվով կարող է կազմել շուրջ 250 հազար եվրո:

Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ նշելով, որ մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը մտադիր է նոր առաջարկություններ ներկայացնել Եվրամիության տարածքում ապաստանի տրամադրման հարցով:

Հաղորդվում է, որ տուգանքի չափը կարող է փոխվել, սակայն նպատակն այն է, որ այս քայլը պատժամիջոցի նմանվի:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը մտադիր Է նոր առաջարկություններ ներկայացնել Եվրամիությունում ապաստանի տրամադրման գործող «դուբլինյան» համակարգի փոփոխման վերաբերյալ: Նախնական պլանների համաձայն՝ բարենորոգման շրջանակներում ԵՀ-ն կառաջարկի տուրք սահմանել այն երկրների համար, որոնք հրաժարվում են ժամանակափորապես տեղավորել ապաստան խնդրողներին, սակայն այդ կետը շարունակում է բանավեճերի առարկա մնալ:

*

*