Եթովպիայում այսօր սգո օր է

Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից զոհվել է 157 մարդ
etovpia-vtar

Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետից զոհվել է 157 մարդ՝ 149 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ, ովքեր Եթովպիայի քաղաքացիներ են, նախնական տվյալներով՝ զոհերի մեջ են նաեւ ՄԱԿ-ի հետ կապված կազմակերպությունների 19 աշխատակիցներ։

Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի էր ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղեւորվում էր Նայրոբի եւ ընկել Է թռիչքից վեց րոպե անց: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի: Զոհերից երեքն էլ Ռուսաստանի քաղաքացիներ են:

Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն:

*

*