Եթովպիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Ինքնաթիռում եղել է 157 մարդ...
etovpia (1)

Եթովպիայի տարածքում կործանվել է ուղևորատար Boeing 737 օդանավ: Քենիայի մայրաքաղաք Նայրոբից ուղևորվող ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 8-ը՝ աշխատակազմի անդամներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտակայքում այսօր վաղ առավոտյան:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

*

*