Եթովպիայում մարդատար ավտոբուսն ընկել է զառիթափից. կա գրեթե 40 զոհ

Ողջ մնացած 10 ուղևորները հոսպիտալացվել են
etovpia

Եթովպիայի հյուսիսում առնվազն 38 մարդ Է զոհվել զառիթափից մարդատար ավտոբուսի ընկնելու հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:  Զոհվածներից 28-ը տղամարդ են, 10-ը՝ կին:

Նշվում Է, որ ավտոբուսում եղել է 48 մարդ, որոնց մեծամասնությունն ուսանողներ են: Ողջ մնացած 10 ուղևորները հոսպիտալացվել են մերձակա հիվանդանոցներում:

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ:

*

*