Բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել ասիական ծագման 39 մարդու սպանության համար

Նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել ստրկավաճառության, փողերի լվացման հատկանիշներով
moris-robinson

Բեռնատարի վարորդին մեղադրանք է առաջադրվել ասիական ծագման 39 մարդու սպանության համար, որոնց դիերը հայտնաբերվել էին ավտոմեքենայի բեռնախցում, հաղորդում է BBC-ն:

39 մահացած մարդկանց դիերը հայտնաբերվել էին բեռնատարի մեջ չորեքշաբթի Լոնդոնից 32 կմ հեռավորության վրա:

31 տղամարդու եւ 8 կնոջ դիերը հայտնաբերելուց հետո ձերբակալվել է բեռնատարի 25-ամյա վարորդ Մորիս Ռոբինսոնը:

Ինչպես հայտնում են Էսեքսի ոստիկանությունից, նրան նաեւ մեղադրանք է առաջադրվել ստրկավաճառության, անօրինական միգրացիայի ոլորտում հանցակից լինելու եւ փողերի լվացման հատկանիշներով:

Հյուսիսային Իռլանդիայի բնակիչ Ռոբինսոնի գործով առաջին լսումները կայացել են երկուշաբթի:

Ոստիկանությունը ձերբակալել է եւս երեք կասկածյալի՝ 38-ամյա կնոջ եւ տղամարդու ու 48-ամյա տղամարդու՝ սպանության եւ ստրկավաճառության նպատակով դավադրության կասկածանքով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիետնամի եւ Չինաստանի դեսպանատները սերտ համագործակցում են զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

*

*