Գվատեմալան ԱՄՆ-ից հետո դեսպանատուն բացեց Երուսաղեմում

Ներկա են եղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը
erusaxem-gvatemala-despanatun2

Երուսաղեմում մայիսի 16-ին՝ այն բանից երկու օր անց, երբ ԱՄՆ-ն ավարտեց Թել-Ավիվից իր դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ, կայացել Է Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը: Այդ մասին հայտնել Է Jerusalem Post-ը:

Երուսաղեմի արեւմտյան մասում Գվատեմալայի նոր դեսպանատան բացման արարողությանը ներկա են եղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը: Արարողության ժամանակ Նաթանյահուն հիշեցրել Է, որ Գվատեմալան դարձել Է ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որը 70 տարի առաջ Իսրայելը ճանաչեց որպես անկախ պետություն:

«Դուք միշտ առաջինների թվում եք: Մենք հիշում ենք մեր բարեկամներին, եւ Գվատեմալան մեր բարեկամն Է՝ այն ժամանակ եւ հիմա»,-հայտարարել Է Իսրայելի վարչապետը:

Մայիսի 14-ին տեղի Է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը:

*

*