Բախումներ Երուսաղեմում՝ արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև

Արաբ երիտասարդներին զայրացրել է մետաղորսիչների տեղադրումը Տաճարի լեռան տարածքում։
israyel-arabner-vostikan

Երուսաղեմում արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները արաբ երիտասարդների և իսրայելական ոստիկանության միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, բախումների պատճառ է դարձել Տաճարի լեռան տարածքում Իսրայելի ոստիկանության սահմանած նոր անվտանգության կանոնները:

Մետաղորսիչների տեղադրումից զայրացած արաբ երիտասարդները նախաձեռնել են անցած երեք օրերի ամենազանգվածային բախումները: Տաճարի լեռը կարևորագույն սրբավայր է ինչպես հրեաների, այնպես էլ մուսուլմանների համար: Այդ տարածքում են գտնվում հին հրեական տաճարի ավերակները և Ալ Ակսա ու Կուբաթ աս-Սահրա մզկիթները:

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկ բախումների ժամանակ հրազենային վնասվածքից մահացել է 18-ամյա Մուհամեդ Լաֆին։

*

*