Երուսաղեմի մուֆթին հայտարարել է Տաճարի լեռան տարածքում աղոթքների վերսկսման մասին

Տեղի արաբա-մուսուլմանական համայնքի կրոնական առաջնորդներն Իսրայելի կողմից զիջումները բավարար են համարել:
erusaghem

Երուսաղեմի մուֆթի (մուսուլմանների հոգևոր առաջնորդ) Մուհամմեդ Հուսեյնը հայտարարել է Տաճարի լեռան շուրջ կոնֆլիկտի կարգավորման և սրբավայրի տարածքում աղոթքների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հայտարարությունը կարող է նշանակել, որ տեղի արաբա-մուսուլմանական համայնքի կրոնական առաջնորդներն Իսրայելի կողմից զիջումները բավարար են համարել:

«Իրավիճակը նորմալացել է: Մենք կաղոթենք Ալ-Աքսայում»,- ասել է Հուսեյնը:

Իրավիճակը Երուսաղեմում կտրուկ սրվել էր հուլիսի 14-ից հետո, երբ երեք զինված պաղեստինցիներ Տաճարի լեռան վրա սպանել էին երկու իսրայելցի զինծառայողի: Դրանից հետո հրեական պետության իշխանությունները Ալ-Աքսա մզկիթի շրջանում գործի էին դրել անվտանգության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև կառույցի մուտքի մոտ մետաղական դետեկտորներ էին տեղադրել:

*

*