Երուսաղեմում բեռնատարը վրաերթի է ենթարկել իսրայելցի զինծառայողների. կան 4 զոհ

«Սա ահաբեկչություն է»,- արդեն հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
erusagem bernatar

Երուսաղեմում բեռնատարը վրաերթի է ենթարկել Իսրայելի բանակի մի խումբ զինծառայողների: Միջադեպի հետեւանքով 4 մարդ է զոհվել, որոնցից մեկը՝ կին. առնվազն 17 վիրավոր կա:

Ոստիկանները կրակ են բացել վարորդի ուղղությամբ եւ չեզոքացրել նրան։

«Սա ահաբեկչություն է»,- արդեն հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Հարձակում իրագործած տղամարդը Երուսաղեմի արեւելյան հատվածի բնակիչ 28-ամյա Ֆադի Քանաբիր անունով պաղեստինցի է։ Ներկայում ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարարել է սակայն, որ ամեն ինչ վկայում է՝ տղամարդը հանդիսանում է Իսլամական պետության կողմնակից:

Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն` բեռնատարի վրա իսրայելական համարանիշներ են եղել, որոնք գողացված են եղել մեկ այլ ավտոմեքենայից: Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կոմիսար Ռոնի Ալշեյխը նշել է, որ պետք է դեռ ճշտել, թե նա ինչպես է ստացել իսրայելական վարորդական իրավունք եւ հայտնվել տեղական պետհամարանիշներով մեքենայի ղեկին։ Դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ` Արմոն Հանացիվ հրապարակում:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*