Թուրքական բանակը չի լքի Սիրիան այնքան ժամանակ, քանի դեռ մյուս երկրների զորքերը չեն հեռացել այդ երկրից. էրդողան

Թուրքիան Եվրոպային կվերադարձնի իսլամիստ զինյալներին
turqakan-zinyalner

Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ թուրքական բանակը չի լքի Սիրիան այնքան ժամանակ, քանի դեռ մյուս երկրների զորքերը չեն հեռացել այդ երկրից: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատճառաբանել է, թե Թուրքիան անվտանգության հետ կապված խնդիրներ ունի, քանի որ սահմանակցում է Սիրիային:

Մեկ այլ խնդրահարույց հայտարարություն էլ արել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Անկարան պատրաստվում է երկուշաբթի օրվանից իրենց հայրենիք ուղարկել «Իսլամական պետություն» խմբավորման օտարերկրացի զինյալներին:

Այդ իսլամիստներին թուրքական կողմը ձերբակալել է Սիրիայի հյուսիս-արեւելքում նախաձեռնած ռազմական գործողության ժամանակ: Զինյալներին մեծ մասին էլ քրդական ուժերը պահում էին բանտում Սիրիայի այն շրջաններում, որտեղ այս օրերին պարեկություն են սահմանել ռուս-թուրքական զորքերը: Սոյլուն զգուշացրել է եվրոպական երկրներին, որ զինյալներից յուրաքանչյուրին կուղարկեն իրենց հայրենիք անկախ այն հանգամանքից՝ այնտեղ սպասում են նրանց, թե ոչ:

*

*