Ամենախոցելի երեխաների ձայնը լսելի կդառնա

Աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ ու «աստղերը» կմիավորվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ
UNICEF_Yemen

ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝  Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրը, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ ու «աստղերը» կմիավորվեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ ամենախոցելի երեխաների ձայնը լսելի դարձնելու համար:

Այդ օրն աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին:

«Ուզում ենք, որ Աուքլանդից մինչև Ամման և Նյու Յորքից՝ Նջամենա երեխաները քարոզեն իրենց դպրոցներում և համայնքներում՝ օգնելով փրկել այլ երեխաների կյանքները, պայքարել իրենց իրավուքների համար և հասնել իրենց ներուժին»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում 385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, 264 միլիոն երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում, 5.6 միլիոն երեխա անցյալ տարի մահացել է կանխարգելելի պատճառներից:

*

*