«Որոնվում են». ԱՄՆ-ում փակցված են Էրդողանի թիկնազորի անդամների լուսանկարները

Ամերիկյան լրատվամիջոցները հեղեղված են նրանց լուսանկարներով։
erdogani-tiknapahner

Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի անդամներն ԱՄՆ-ում հետախուզման մեջ են: Ամերիկյան լրատվամիջոցները հեղեղված են նրանց լուսանկարներով. երկրում տարածվել են պաստառներ թիկնազորի անդամների լուսանկարներով և «Որոնվում են» գրությամբ:

Նման պաստառ փակցված է եղել նաև այն մամուլի սրահում, որտեղ հունիսի 15-ին Վաշինգտոնի քաղաքապետը և ոստիկանապետը հայտարարեցին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

 

*

*