Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին. Նաթանյահու

«Օսմանյան կայսրության օրերն արդեն վաղուց են անցել»։
NetanyahuErdogan

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որում վերջինս մեղադրել էր իսրայելական կողմին Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը «մուսուլմանների ձեռքից խլելու» փորձ անելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաթանյահուի գրասենյակից արված հայտարարության մեջ ասվում է. «Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է խորհուրդ տալ Իսրայելին»:

Թվիթերյան միկրոբլոգում խնդրի առնչությամբ գրառում էր արել նաև Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմանուել Նահսոնը: Գրառման մեջ ասվում էր. «Ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաքրքրվի իր երկրի խնդիրներով: Օսմանյան կայսրության օրերն արդեն վաղուց են անցել»:

Իսրայելի իշխանությունները որոշել էին Ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ մետաղահսկիչ սարքեր դնել, սակայն միջազգային բուռն արձագանքից հետո հանել էին դրանք եւ փոխարենը տեղադրել տեսահսկող համակարգեր:

*

*