Բուդապեշտում Էրդողանին ցույցերով են դիմավորել

Ցույցի են դուրս եկել «Ո′չ պատերազմին», «Կանգնեցրե′ք Էրդողանին», «Բռնապետ», «Մանկասպան էրդողան» եւ այլ գրությամբ պաստառներով:
erdoghan-cuyc-budapesht

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման համար Բուդապեշտ մեկնած Թուրքիայի նախագահին, մեղմ ասած, ջերմ չեն ընդունել մայրաքաղաքի փողոցներում:

Ցուցարարների մի հոծ բազմություն բողոքել է Սիրիայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած վերջին ներխուժման դեմ: Հունգարիայի ընդդիմադիր կուսակցությունների անդամները եւ ակցիայի մասնակից քաղաքացիները ցույցի են դուրս եկել «Ո′չ պատերազմին», «Կանգնեցրե′ք Էրդողանին», «Բռնապետ», «Մանկասպան էրդողան» եւ այլ գրությամբ պաստառներով:

Տեղեկացնենք նաեւ, որ Օրբանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին Էրդողանը քննադատել է Եվրամիությանը: Նա ասել է, թե Թուրքիայի հանդեպ Եվրամիության վերաբերմունքը վերջերս «հեռու է կառուցողական լինելուց», ու դա էապես վնասում է հենց կառույցի շահերին:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*