Գերմանիայում ապամոնտաժել են Էրդողանի՝ 2 օր առաջ կանգնեցված արձանը

Ապամոնտաժումը բացատրվում Է արձանի «անվտանգությունն ապահովելու» անկարողությամբ:
erdoghan-voske-ardzan

Գերմանական Վիսբադենի (Հեսսենի դաշնային երկրամաս) իշխանությունները կարգադրել են ապամոնտաժել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 4-մետրանոց ոսկեգույն արձանը, որը կանգնեցվել Էր ժամանակակից արվեստի Wiesbaden Biennale փառատոնի շրջանակներում: Այդ մասին քաղաքի վարչակազմը հայտնել Է Twitter-ում:

Ապամոնտաժումը բացատրվում Է արձանի «անվտանգությունն ապահովելու» անկարողությամբ:

Էրդողանի բազմաթիվ կողմնակիցներ հաճույքով լուսանկարվում Էին արձանի ֆոնին, իսկ հակառակորդներն անպարկեշտ գրություններ ու պատկերներ էին թողնում արձանի վրա։ Օգոստոսի 28-ի երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ կողմնակիցների ու հակառակորդների միջեւ:

*

*