Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ին՝ արդարացնելով իր թիկնապահներին

Էրդողանը մեկնաբանել է Միացյալ Նահանգներում իր անվտանգության 15 աշխատակցին մեղադրանք առաջադրելու փաստը
Erdoghan

Ռեջեփ Թաիփ Էրդողանը մեկնաբանել է Միացյալ Նահանգներում իր անվտանգության 15 աշխատակցին մեղադրանք առաջադրելու փաստը՝ այն սկանդալային որակելով: Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ իր անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար՝ ընդգծելով, թե նման պարագայում ստիպված են եղել խնդրին միջամտել իր անվտանգության աշխատակիցները:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում թեմայի շուրջ անձամբ կխոսի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «ԱՄՆ-ում լավ զարգացումներ տեղի չեն ունենում: Դա մի երկիր է, որը շարունակում է պաշտպանել գյուլենականներին, Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Մեծ ժյուրին մեղադրանք է ներկայացնել երկրի մայրաքաղաքում այս տարի մայիսին Էրդողանի այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի անվտանգության 15 աշխատակցի դեմ:

*

*