ԱՄՆ-ում Էրդողանի ելույթը երկու անգամ ընդհատվել է ներկաների կողմից (տեսանյութ)

ԱՄՆ ոստիկանությունը ցուցարարներից մեկին ձերբակալել է:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, հավաքվածների առջև ելույթի ժամանակ Էրդողանի դեմ հանդես եկող մի խումբ անձինք ոտքի են կանգնել ու հանդես եկել տարբեր կոչերով:

Նշվում է, որ միջադեպի ընթացքում Թուրքիայի նախագահի ելույթը երկու անգամ ընդհատվել է:

Էրդողանի ընդդիմադիրները փորձել են նաև պաստառ բարձրացնել, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց դժվարությամբ դուրս են բերել սրահից:

ԱՄՆ ոստիկանությունը կարգը խախտողներից մեկին ձերբակալել է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ բողոքարարները հարել են Քրդական բանվորական կուսակցությանը։

*

*