Էրդողանը հույս է հայտնել՝ մինչեւ օրվա ավարտը թուրքական բանակը կգրավի Աֆրին քաղաքը

Քրդական խմբավորումը ոչ իրատեսական է համարել․․․
afrin-turkey

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հույս է հայտնել, որ մինչեւ օրվա ավարտը թուրքական բանակը գրաված կլինի Սիրիայի Աֆրինի շրջանի նույնանուն քաղաքը: Մինչդեռ, Աֆրինը հսկող քրդական «Ժողովուրդների պաշտպանության ջոկատներ» խմբավորումը ոչ իրատեսական է համարել Էրդողանի այս հայտարարությունը՝ նշելով, թե Թուրքիայի նախագահը խաբում է մարդկանց:

Էրդողանը ասել էր նաեւ, թե իրենք մեքենաներով տարհանում են Աֆրինի խաղաղ բնակչությանը, որպեսզի նրանք հարձակման թիրախում չհայտնվեն: Քրդերն այս պնդումներն էլ են հերքել: Սիրիայի պետական SANA գործակալությունը հայտնում է, որ Աֆրին քաղաքի արվարձաններն այսօր ենթարկվել են թուրքական զինուժի հրետակոծմանը, ինչի հետեւանքով 9 խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ:

*

*