Էրդողանը երեխա չունեցող կանանց թերի է անվանել

Թուրքական առաջնորդը նաեւ հայտարարել է, որ աջակցում է գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներին, որոնք հաջողակ կարիերա են կառուցել:
erdogan
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այն կին, որը չի ուզում դառնալ մայրը, թերի է: Նրա կարծիքով, կանայք պետք է ունենան առնվազն երեք երեխա:
Թուրքական առաջնորդը նաեւ հայտարարել է, որ աջակցում է գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներին, որոնք հաջողակ կարիերա են կառուցել: Այնուամենայնիվ, ըստ Էրդողանի, աշխատանքը չպետք է խոչընդոտի կանացի գլխավոր պարտականությանը` երեխա ունենալուն:
«Կինն, ով նախընտրում է գործը երեխայից, իրականում հերքում է իր կանացիությունը»,- հայտարարել է Էրդողանը` Ստամբուլում «Կանայք եւ ժողովրդավարությունը» ասոցիացիայի նոր շենքի բացման արարողության ժամանակ:

*

*