Եմենում ռմբակոծության զոհ է դարձել 60 մարդ

Ավիահարվածների հետեւանքով նաեւ տասնյակ մարդիկ են վիրավորվել:
emen

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի օդուժի ռմբակոծության հետեւանքով մոտ 60 մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Եմենի անվտանգության ուժերին:

Ռմբակոծության է ենթարկվել մայրաքաղաք Սանայից հյուսիս՝ Արհաբ շրջանում գտնվող երկհարկանի մի հյուրանոց: Ավիահարվածների հետեւանքով նաեւ տասնյակ մարդիկ են վիրավորվել: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան դեռեւս որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:

*

*