Եմենում ավելի քան 5 միլիոն երեխա սովի մատնվելու վտանգի տակ է

Save the Children միջազգային կազմակերպությունն ահազանգում է։
emen-spvac-erekha

«Եմենում ավելի քան 5 միլիոն երեխա սովի մատնվելու վտանգի տակ է»,- այդ մասին ահազանգում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Save the Children միջազգային կազմակերպությունը:

Հաղորդվում է, որ Եմենում ընթացող զինված հակամարտության պատճառով թանկացել է սնունդը, արժեզրկվել է Եմենի ազգային արժույթը:

Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտ ներկայում ընթացքող մարտերի պատճառով էլ չի հաջողվում ապստամբների հսկողության տակ գտնվող շրջաններ մարդասիրական օգնություն հասցնել, ինչը խիստ անհրաժեշտ է՝ սովը կանխելու եւ խոլերայի եւս մեկ համաճարակից խուսափելու համար:

*

*