Մակրոնը կոչ Է արել պարզաբանումներ տալ Մեյի՝ պաշտոնաթող լինելու որոշումից հետո

«Չափազանց վաղ է մտածել այդ որոշման հետեւանքների մասին»
makron

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համարձակ քայլը, որը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, և կոչ է արել պարզաբանել Brexit-ի շուրջ դիրքորոշումը:

«Չափազանց վաղ է մտածել այդ որոշման հետեւանքների մասին: Պետք է պահպանել ԵՄ-ի անխափան գործունեությունը, որը պահանջում է արագ պարզաբանում»,- ասված Է Մակրոնի հայտարարության մեջ:

Ֆրանսիայի ղեկավարը նշել Է, որ Մեյը Brexit-ի շուրջը «համարձակ աշխատանք» էր կատարում ի շահ իր երկրի եւ հարգելով եվրոպացի գործընկերներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

*

*