Եվրոպացիների նյարդերը տեղի են տալիս

Եվրահանձնաժողովի նախագահը պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատել ձերբակալված եվրոպացի թղթակիցներին:

«Թուրքիան մեծ քայլերով հեռանում է Եվրամիությունից». այս արտահայտությունը շարունակում է հնչել եվրոպական ընտանիքի կշիռ ունեցող անդամների շուրթերից: Այն կարծիքը, որ Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության անդամ, հաստատել է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում հանդես գալով եվրապատգամավորներին հասցեագրված տարեկան ուղերձով:

«Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրները պետք է մեծ ուշադրություն դարձնեն օրենքի գերակայությանը, արդարադատությանը եւ հիմնարար իրավունքներին: Իսկ այս ամենին Անկարայի ցուցաբերած վերաբերմունքը վերացնում է մոտ ապագայում կառույցի անդամ դառնալու Թուրքիայի հնարավորությունները»,- ասել է Յունկերը:

Եվրոպացիների նյարդերը տեղի են տալիս նաեւ Թուրքիայում լրագրողների նկատմամբ հետապնդումների դեպքերի ավելացման պատճառով: Եվրահանձնաժողովի նախագահը պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատել ձերբակալված եվրոպացի թղթակիցներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*