ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը

Մինչ այդ՝ պատժամիջոցիների ժամկետ էր սահմանվել 2017 թվականի հուլիսի 31-ը։
rusastan-em

Եվրոպական միությունը պաշտոնապես վեց ամսով երկարացրել Է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների ժամկետը: Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ հունիսի 28-ի հայտարարության մեջ:

Սահմանափակումները կգործեն մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը՝ 2017 թվականի հուլիսի 31-ի փոխարեն:

Ինչպես նշվում Է, որոշումն ընդունվել Է միաձայն: Դա արվել Է հունիսի 22-23-ին ԵՄ-ի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Մինսկի համաձայնությունների կատարման թեմայով զեկույցից հետո:

*

*