Եվրամիությունը կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Պատժամիջոցները վեց ամսով կերկարացվեն
Macron-Merkel

Եվրամիության` Բրյուսելում ընթացող գագաթաժողովում որոշում է ընդունվել երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ՌԴ-ի կողմից Ղրիմի միացման եւ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների աջակցման համար: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի պաշտոնյաներից մեկը:

Պատժամիջոցները երկարացվել են վեց ամսով: Դրանք բանկերի, ֆինանսական այլ հաստատությունների հետ գործարար կապերի սահմանափակումներ են նախատեսում Ռուսաստանի Էներգետիկական ու պաշտպանական բնագավառներում: Սահմանափակումներն ուժի մեջ կմտեն որոշման հրապարակումից հետո: Աղբյուրները նշում են, որ հակառուսական պատժամիջոցների շուրջ քննարկումը կարճատեւ է եղել, լսվել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հաղորդումները Մինսկի համաձայնությունների իրագործման մասին։ Երկու երկրների ղեկավարներն արձանագրել են այդ հարցում դրական տեղաշարժերի բացակայությունը:

*

*