ԵՄ-ն հետ է կանչել Ռուսաստանից իր դեսպանին

«Մեր դեսպանին հետ կանչելու որոշում ընդունվեց»
em-rusastan-patjamijoc

Եվրամիության գագաթաժողովում որոշում է ընդունվել հետ կանչել ՌԴ-ում ԵՄ-ի դեսպանին: Այդ մասին մարտի լույս 23-ի գիշերը հայտնել է միության մամուլի ծառայությունը: «Մեր դեսպանին հետ կանչելու որոշում ընդունվեց»,- մեջբերում է մամուլի ծառայությունը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեւենի հայտարարությունը:

Ավելի վաղ Եվրամիությունը հրապարակել էր հայտարարություն, որում պաշտպանել է Ռուսաստանի հասցեին Մեծ Բրիտանիայի առաջադրած մեղադրանքները՝ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպայի եւ նրա դստեր թունավորման կապակցությամբ:

*

*