ԵՄ-ի ոչ մի երկիր հանդես չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ

Պատժամիջոցների թեման հոկտեմբերի 20-21-ին քննարկվելու Է Եվրախորհրդի նիստում:
federika-mogerini-lxh

ԵՄ-ի ոչ մի երկիր չի առաջարկել Սիրիայի իրադրության կապակցությամբ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որը ժամանել Է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ-ի խորհրդի՝ արտգործնախարարների մակարդակով նիստին:

«Այսօր ԵՄ-ի ոչ մի երկիր հանդես չի եկել Սիրիայի գծով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկությամբ, թեեւ բազմաթիվ հայտարարություններ են եղել ԶԼՄ-ներում»,-ասել Է նա:

Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր Է Սիրիայում Մոսկվայի գործողությունների պատճառով ԵՄ-ում հանդես գալ նրա նկատմամբ պատժամիջոցները խստացնելու օգտին: Պատժամիջոցների թեման հոկտեմբերի 20-21-ին քննարկվելու Է Եվրախորհրդի նիստում:

Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայանալու Է ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*