ԵՄ-ն եւս 50 մլն եվրոյի մարդասիրական օգնություն Է տրամադրել Վենեսուելային

«...կարիքավոր քաղաքացիներին օգնելու համար»
em-venesuela

Եվրամիությունը լրացուցիչ 50 միլիոն եվրոյի շտապ մարդասիրական օգնություն Է տրամադրել Վենեսուլեային: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ մարտի 27-ին տարածված հայտարարության մեջ:

«Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել լրացուցիչ 50 միլիոն եվրո տրամադրել՝ Վենեսուելայի առավել կարիքավոր քաղաքացիներին օգնություն ցույց տալու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հաշվի առնելով այդ գումարը՝ Եվրամիության կողմից Վենեսուելային ցույց տրվող մարդասիրակական օգնության ընդհանուր ծավալը 2018 թվականի սկզբից աճել Է մինչեւ 117,6 միլիոն եվրո: Այդ գումարը պետք է հատկացվի բնակչությանը սննդի, խմելու ջրի, սանիտարական ծառայություններից օգտվելու բարելավման համար, ինչպես նաեւ երեխաների կրթության ոլորտի նախագծերին:

 

*

*