Եվրամիությունը մերժել է Իրանի վերջնագիրը

Ռոհանին 60 օր ժամանակ էր տվել...
iran-em

Եվրամիությունը եւ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մերժում են ցանկացած վերջնագիր Իրանից: Նրանք կոչ են արել Թեհրանին շարունակել լիովին կատարել միջազգային համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններն այնպես, ինչպես արել է մինչեւ այժմ, ու ձեռնպահ մնալ իրավիճակը սրող քայլերից:

Հայտարարության հեղինակները նաեւ ափսոսում են, որ Միացյալ Նահանգները միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո նորից պատժամիջոցներ է սահմանում: Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հորդորել են գործարքում չընդգրկված պետություններին չխոչընդոտել, որ համաձայնագրում մնացած երկրներն իրենց պարտավորությունները լիարժեք կատարեն:

Հիշեցնենք, որ նախագահ Հասան Ռոհանին որոշել է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2 դրույթների կատարումը: Ըստ այդմ՝ Իրանն այլեւս չի վաճառի հարստացված ուրանի եւ ծանր ջրի իր պաշարներն այլ պետությունների:

Ռոհանին 60 օր ժամանակ էր տվել միջուկային համաձայնագրում մնացած 5 երկրներին, որպեսզի նրանք կատարեն փաստաթղթով ստանձնած իրենց պարտավորությունները եւ պաշտպանեն Իրանի նավթային եւ բանկային համակարգերը Միացյալ Նահանգների ագրեսիայից:

*

*