ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկում են Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցը

Ըստ Բրիտանիայի ԱԳ նախարարի՝ համաձայնագիրը փրկելու մի փոքր հնարավորություն դեռեւս կա
em-agn-naxararner

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջերեմի Հանթը կարծիք է հայտնել, որ համաձայնագիրը փրկելու մի փոքր հնարավորություն դեռեւս կա, բայց եւ զգուշացրել է, որ եթե Թեհրանը միջուկային զենք ստեղծի, իրավիճակը շատ վտանգավոր կդառնա:

Հիշեցնենք, որ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարի դուրս բերեց իր երկիրը համաձայնագրից ու վերականգնեց պատժամիջոցներն Իրանի նկատմամբ, ինչը սրեց իրադրությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ կլինի բանակցելու Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցները: Սակայն Դոնալդ Թրամփն առայժմ նման մտադրություն չունի:

*

*