Կոչիյանչիչը ԵՄ-Հայաստան ստորագրվելիք համաձայնագիրը հավակնոտ է համարում

Ըստ Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ՝ այն ամրապնդելու է համագործակցությունը:
maya-kochiyancich

Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ առաջիկայում ստորագրվելիք նոր համաձայնագիրը որակել է որպես հավակնոտ, որն ամրապնդելու է համագործակցությունը:

Երեւանում նախօրեին նախաստորագրվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

«Նորացված համաձայնագիրն ընդլայնելու է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով երկու կողմերի նոր գլոբալ, քաղաքական եւ տնտեսական շահերը, եւ այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել»,- Մեդիամաքսին տված հարցազրույցում ասել է Կոչիյանչիչը:

Նրա խոսքով՝ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ներառելու է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային դրույթներ: Տնտեսական բաղադրիչով կբարելավվեն Հայաստան-Եվրամիություն երկկողմ առեւտրային պայմանները՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում:

Նա նշել է, որ համաձայնագիրը որոշակի ներքին գործընթացներից եւ թարգմանությունից հետո պատրաստ կլինի ստորագրման:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները