ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը բացասական է անդրադարձել երկրի վարկանիշի վրա

Standard&Poor's-ը երկրի ցուցանիշը բարձրագույն AAA-ից փոխել է մինչեւ AA բացասական կանխատեսմամբ:
britania

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում արժութային շուկայի, այլեւ հենց երկրի վարկանիշի վրա: Միջազգային Standard&Poor’s եւ Fitch գործակալություններն իջեցրել են Մեծ Բրիտանիայի արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ վարկային ցուցանիշները:

Տվյալներն ամփոփված են գործակալությունների մամուլի տեղեկագրերում:

Standard&Poor’s-ը երկրի ցուցանիշը բարձրագույն AAA-ից փոխել է մինչեւ AA բացասական կանխատեսմամբ: Fitch-ն էլ, իր հերթին, վարկանիշերը AA+-ից իջեցրել Է մինչեւ AA նույնպես բացասական կանխատեսմամբ:

*

*