ԵՄ-ում աղքատության ցուցանիշն առաջին անգամ հասել է մինչճգնաժամային մակարդակի — Երկիր Մեդիա

ԵՄ-ում աղքատության ցուցանիշն առաջին անգամ հասել է մինչճգնաժամային մակարդակի

Աղքատության առավել բարձր ցուցանիշ ունեն Բուլղարիան ՝41%, Ռումինիան, Հունաստանը:
aghqatutyun

Եվրամիության յուրաքանչյուր չորրորդ բնակչին սպառնում է աղքատություն կամ իրավիճակ, որտեղ նա միջոցների անբավարարության պատճառով չի կարողանա լիարժեք մասնակցել սոցիալական կյանքին: Այս մասին վկայում են Եվրոպայի պաշտոնական վիճակագրի՝ Eurostat-ի հրապարակած տվյալները:

2015 թ-ին Եվրոպական միությունում աղքատության շեմին է գտնվել բնակչության 23,7%-ը: 2012թ-ին այս ցուցանիշը կազմել է 25 տոկոս, եւ այն տարեցտարի նվազել է: Այսպիսով` ԵՄ-ում աղքատության ցուցանիշն առաջին անգամ հասել է մինչճգնաժամային մակարդակին:

Գերմանիայում աղքատությունը սպառնում է բնակչության 20 տոկոսին: Աղքատության առավել բարձր ցուցանիշ ունեն Բուլղարիան ՝41%, Ռումինիան, Հունաստանը: Ամենացածրը՝ Չեխիան` 14 տոկոս:

*

*