Էկվադորի երկրաշարժի զոհերի թիվն անցել է 400-ը

Երկրաշարժից առավել տուժած շրջաններում հարյուրավոր մարդիկ անտուն են մնացել:
ekvador-erkrasharj-zoh

Էկվադորը ցնցած երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել: Այս պահին հաղորդվում է առնվազն 413 զոհի եւ ավելի քան 2500 վիրավորի մասին: Փրկարարական աշխատանքներն այսօր էլ շարունակվում են:

Երկրաշարժից առավել տուժած շրջաններում հարյուրավոր մարդիկ անտուն են մնացել: Էկվադորի նախագահը հայտնել է, որ վեկականգնողական աշխատանքերի համար միլիարդավոր դոլարներ կպահանջվեն, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ նավթ արդյունահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԷՔ-ի անդամ երկրների տնտեսությունների վրա: Էկվադորը եւս ՕՊԷՔ-ի անդամ երկիր է:

Ի դեպ, Էկվադոր են ժամանել փրկարարներ լատինամերիկյան մի շարք երկրներից, ինչպես նաեւ Իսպանիայից եւ Շվեյցարիայից: Կուբայից բժշկական թիմ է մեկնել երկրաշարժից տուժած շրջաններ:

Ապրիլի 16-ի գիշերն Էկվադորի խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանը 7,8 տասնորդական մագնիտուդ ուժգնությամբ ցնցած երկրաշարժն ամենահզորն էր այդ երկրում՝ 1979 թվականից ի վեր:

*

*