EgyptAir-ը փոխել է իր տարբերանշանն ի նշան սգո

Փարիզից Եգիպտոս թռչող ինքնաթիռը մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրա կորել է ռադարներից:
egyptair

Եգիպտական EgyptAir ավիաընկերությունն A320 ինքնաթիռի անհետացումից հետո որոշել է՝ ի նշան սգո, փոխել իր տարբերանշանը: Twitter-ում ընկերության պաշտոնական էջում կապույտ գույնը փոխվել է սեւի, իսկ էջի վերեւում սեւ տառերով նշված է անհետացած ինքնաթիռի համարը՝ MS804:

Ընկերության պաշտոնական կայքում տարբերանշանը նույնն է մնացել, սակայն ընդհանուր ֆոնը փոխվել է սեւի:

Ավելի վաղ EgyptAir-ը ցավկցություն էր հայտնել ավիավթարի կապակցությամբ:

Փարիզից Եգիպտոս թռչող ինքնաթիռը մայիսի 19-ին Միջերկրական ծովի վրա կորել է ռադարներից: Ինքնաթիռում եղել է 66 մարդ` 56 ուղևոր (եգիպտացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, Սաուդյան Արաբիայի և Իրաքի քաղաքացիներ), այդ թվում և երեք երեխա, անձնակազմի 7 և անվտանգության երեք անդամ:

 

 

*

*