EgyptAir-ի կործանված ինքնաթիռի օդաչուի խցիկում ջերմաստիճանի բարձրացում է նկատվել

Ջերմաստիճանի բարձրացման մասին տեղեկությունը հայտնվել է ինքնաթիռի հետ կապի կորստից երեք րոպե առաջ:
odachui-khcik

EgyptAir ավիաընկերության A320 ուղեւորատար ինքնաթիռի օդաչուի խցիկում ավիավթարից առաջ ջերմաստիճանը բարձրացել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով «Ալ-Ահրամ» թերթին:

Տվյալները նշված են եղել ինքնաթիռի տեխնիկական օրագրում: Ջերմաստիճանի բարձրացման մասին տեղեկությունը հայտնվել է ինքնաթիռի հետ կապի կորստից երեք րոպե առաջ:

Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից մայիսի 19-ին՝ Եգիպտոսի ափերից մոտ 280 կիլոմետր հեռավորության վրա: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Նրանցից որ ոք դեռ չի հայտնաբերվել: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:

*

*