EgyptAir-ի կործանված A320 ինքնաթիռի զոհերի մարմինները դուրս են բերվել Միջերկրական ծովից

Փարիզից Կահիրե թռչող A320 ինքնաթիռն ռադարներից անհետացել էր մայիսի 19-ին: Ինքնաթիռում 66 մարդ կար:
egyptair

Միջերկրական ծովից դուրս են բերվել EgyptAir ավիաընկերության մայիսին կործանված A320 ինքնաթիռի այն զոհերի մարմինները, որոնք ավելի վաղ հայտնաբերվել էին ջրի տակ: Այդ մասին հայտնել է ավիաաղետի հետաքննության հարցերով հանձնաժողովը:

Այժմ որոնողական նավն ուղղվում է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք, որտեղ մարմինները կհանձնի քննիչներին: Դրանից հետո այն կվերադառնա աղետի վայր՝ եւս մեկ անգամ որոնումներ իրականացնելու համար:

Փարիզից Կահիրե թռչող A320 ինքնաթիռն ռադարներից անհետացել էր մայիսի 19-ին: Ինքնաթիռում 66 մարդ կար:

*

*