EgyptAir-ի օդանավն առեւանգողը ձերբակալվել է

Մինչ այդ բոլոր պատանդներին հաջողվել էր դուրս բերել ինքնաթիռից:
egypt-air-inqnatir-arevangel-dzerbakalel

EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռն առեւանգողը ձերբակալվել է Լարնակայի օդանավակայանում Կիպրոսի հատուկ նշանակության ուժերի կողմից: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Կիպրոսի ԱԳՆ-ն:

Մինչ այդ բոլոր պատանդներին հաջողվել էր դուրս բերել ինքնաթիռից:

Ինքնաթիռը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե էր մեկնում, սակայն առեւանգման հետեւանքով վայրէջք է կատարել Կիպրոսի Լարնակայի օդանավակայանում:

*

*