Եգիպտոսում զբոսաշրջիկներին զուգարաններ եւ ինտերնետ են խոստանում Գիզայի բուրգերի գոտում

Եգիպտոսի հնությունների նախարարությունը պարտավորագիր է կնքել...
egiptos

Եգիպտոսի իշխանություններն առեւտրականներին եւ մուրացկաններին Գիզայի բուրգերի գոտուց հեռացնելու նոր փորձ են ձեռնարկել եւ որոշել են բիզնեսին ներգրավել կարգուկանոնի հաստատման գործում: Զբոսաշրջիկներին խոստանում են Wi-Fi, զուգարաններ եւ Էլեկտրամոբիլներ: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Եգիպտոսի հնությունների նախարարությունում կարծում են, որ  այսօր Գիզայում ծառայությունների մակարդակը չի համապատասխանում աշխարհի գլխավոր տուրիստական օբյեկտներից մեկի կարգավիճակին:

Նոր համակարգում տեղ կլինի նաեւ մասնավոր առեւտրականների, լուսանկարիչների եւ նրանց համար, ովքեր վարձով առաջարկում են ձիեր եւ ուղտեր, բայց երկու պայմանով՝ նրանք կրելու են համազգեստ եւ համաձայնելու են աշխատել հատուկ հատկացված տարածքում:

*

*