Եգիպտոսի տրանսպորտի նախարարի խորհրդականը գնացքների վթարի վայր մեկնելուց հետո մահացել է

Նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել:
egiptos-gnacqneri-vtar2

Եգիպտոսի տրանսպորտի նախարարի՝ երկաթգծերի գծով խորհրդական Մուստաֆա Ալ-Սայեդը երկու գնացքների բախման վայր այցելելուց հետո մահացել է: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել: Խորհրդականը հոսպիտալացվել է, կոմայի մեջ ընկել և հետո մահացել:

Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում, գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, տուժածներինը՝ 179-ի:

*

*