Հրապարակվել են կործանված ինքնաթիռի բեկորների լուսանկարները

Եգիպտոսի իշխանությունները հրապարակել են A320 ինքնաթիռի՝ Միջերկրական ծովում հայտնաբերված բեկորների, փրկարարական բաճկոնների լուսանկարները

Եգիպտոսի իշխանությունները հրապարակել են A320 ինքնաթիռի՝ Միջերկրական ծովում հայտնաբերված բեկորների, փրկարարական բաճկոնների լուսանկարները:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ Ալեքսանդրիայի ծովափից 290 կիլոմետր հեռավորության վրա գտել են կործանված ինքնաթիռի նստատեղերի հատվածներ, ճամպրուկներ, ինչպես նաեւ մարմնի մաս: Այսօր էլ ֆրանսիացի փորձագետները հայտնել են, որ օդանավում, անհետանալուց 3 րոպե առաջ, ծուխ է եղել: Սակայն պատճառը դեռ հայտնի չէ: Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են: Egypt-Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռը մայիսի 19-ին Փարիզից Կահիրե էր թռչում: Օդանավում 66 մարդ է եղել, նրանցից 56-ը՝ ուղեւորներ, 7-ը՝ անձնակազմի, 3-ը՝ անվտանգության ծառայության անդամներ:

*

*