Օդանավն առեւանգողն ահաբեկիչ չէ, նա ցանկանում է տեսնել Կիպրոսում բնակվող իր կնոջը

Կիպրոսի «Լարնակա» օդանավակայանում վայրէջք կատարած ուղեւորատար ինքնաթիռում դեռ 7 պատանդ կա...
inqnatir-egipt-air

Եգիպտոսում առեւանգված եւ Կիպրոսի «Լարնակա» օդանավակայանում վայրէջք կատարած ուղեւորատար ինքնաթիռում դեռ 7 պատանդ կա. անձնակազմի անդամները եւ օտարերկրացի 3 ուղեւոր:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը լրագրողներին հայտնել է, որ A320 ինքնաթիռի առեւանգումն ահաբեկչական հարձակումegypt-air-inqnatir չէ: Հաղորդվում է, որ առեւանգողը ցանկանում է հանդիպել Կիպրոսում բնակվող իր նախկին կնոջ հետ: Ըստ որոշ լրատվամիջոցների, կինն արդեն դեպի օդանավակայան ճանապարհին է։

Կիպրոսի իշխանությունները տեղեկացրել են, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք չկա, զինված չէ նաեւ առեւանգողը:

Այսօր առավոտյան Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող Egypt Air ավիաընկերության A320 ուղերորատար ինքնաթիռն առեւանգվել է: Ուղեւորներից մեկը հայտարարել է, թե զինված է մահապարտի գոտիով եւ պահանջել ինքնաթիռի անձնակազմից վայրէջք կատարել Կիպրոսում: Օդանավում եղել է 56 ուղեւոր: Ավելի վաղ հաղորդվում էր 81 ուղեւորի մասին:

Առեւանգողը, եգիպտական լրատվամիջոցների տվյալներով, եգիպտոսցի Իբրահիմ Սամահան է: Նա ունի Միացյալ Նահանգների քաղաքացիություն եւ աշխատում է որպես դասախոս Ատլանտայի համալսարանում: Տեղեկությունը, սակայն, դեռ հաստատված չէ: Վերոնշյալ անձը կարող է լինել ուղերորներից մեկը եւ ոչ առեւանգողը: Շրջանառվում է նաեւ մեկ այլ անուն: Մանրամասները պարզվում են:

Ավելի վաղ առեւանգողը խնդրել էր Կիպրոսում իրեն քաղաքական ապաստան տրամադրել: «Լարնակա» օդանավակայանը դեռ փակ է: Բանակցություններն առեւանգիչի հետ շարունակվում են:

*

*