Եգիպտոսում 54 իրավապահ է սպանվել

Բախումը տեղի է ունեցել ահաբեկիչների դեմ իրականացված հատուկ գործողության ժամանակ։
egiptos-vostikan

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում՝ Էլ-Վահաթ շրջանում, ահաբեկիչների հետ բախման ժամանակ զոհվել է երկրի ներքին գործերի 54 աշխատակից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրին։

Զոհերից 20-ը սպաներ են եղել։

Բախումը տեղի է ունեցել ահաբեկիչների դեմ իրականացված հատուկ գործողության ժամանակ։

 

*

*