Եգիպտոսում ավելի քան 5000 տարվա քաղաք է հայտնաբերվել

Պեղումների վայրում հայտնաբերվել են տներ, գործիքներ, կենցաղային ու խոհանոցային պարագաներ:
egiptos

Հնագետները Եգիպտոսում հնագույն քաղաք են հայտնաբերել: Նրանց պնդմամբ, քաղաքն ավելի քան 5000 տարվա է: Պեղումների վայրում հայտնաբերվել են տներ, գործիքներ, կենցաղային ու խոհանոցային պարագաներ, ինչպես նաեւ հսկայական դամբարաններ: Քաղաքը գտնվում է Նեղոսի ափին՝ Աբիդոս քաղաքում, Սեթի Առաջին փարավոնի տաճարի մոտ:

Փորձագետների խոսքով, այդ վայրում հայտնաբերված 15 դամբարանների չափսերը վկայում են հուղարկավորվածների սոցիալական բարձր կարգավիճակի մասին: BBC-ի փոխանցմամբ, Եգիպտոսում հույս ունեն, որ հնագույն քաղաքի հայտնաբերումը կարող է զարկ տալ զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, որն անկում է ապրում 2011 թվականից՝ նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո:

*

*