Եգիպտոսում գնացքների բախման պատճառը մարդկային գործոնն է (տեսանյութ)

Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 135 մարդ։
gnacq-egiptos

Եգիպտոսում երեկ տեղի ունեցած գնացքների բախման պատճառը մարդկային գործոնն է՝ մեքենավարի կամ կայարանի աշխատակցի սխալը, տեղեկացնում է euronews-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել Աբիս կայարանում՝ Ալեքսանդրիա քաղաքից արեւելք։ Կահիրեից Ալեքսանդրիա ընթացող գնացքն ամբողջ ուժով բախվել էր Պորտ Սաիդից ժամանած գնացքին։

Զոհերի թիվն անցել է 40-ը։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 135 մարդ։

*

*