Եգիպտոսում հակակառավարական ցույցեր են

Առնվազն 5 մարդ է ձերբակալվել:
egiptos-cuyc-21-09-19

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, Ալեքսանդրիայում, Սուեզում եւ այլ քաղաքներում հակակառավարական բողոքի ալիք է բարձրացել:

Զանգվածային ցույցերի մասնակիցները պահանջել են նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսիի հրաժարականը: Սիսին իշխանության է եկել 2014թ., երբ ռազմական հեղաշրջմամբ տապալեց իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը: Կարելի է ասել, որ սրանք առաջին բազմամարդ ցույցերն են նրա վարչակարգի դեմ:

Հարյուրավոր եգիպտացիներ հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում, որը 2011թ. Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության օրերին ցուցարարների գլխավոր հավաքատեղին էր:

Այստեղ ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Առնվազն 5 մարդ է ձերբակալվել։

*

*