Կանադայում այսուհետ Էֆթանազիան թույլատրված է

Էֆթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է:
eftanazia

Կանադայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն այսուհետ թույլ է տալիս ակտիվ էֆթանազիան: Սենատի անդամներից 44-ը կողմ են քվեարկել օրենքի նախագծին, 28-ը` դեմ: Ինչպես հաղորդում է CBC News-ը, օրենքը խորհրդարանում ընդունվել է Վերին պալատի կողմից հավանության արժանանալուց հետո:

Էֆթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է: Սենատում երկար ժամանակ քննարկումներ էին անցկացվում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության վերաբերյալ, որը թույլ կտար դիմել էֆթանազիայի լուրջ հիվանդություններից տառապող, սակայն մահվան շեմին չգտնվող կանադացիների համար:

2015 թվականի փետրվարին Կանադայի Գերագույն դատարանը հանեց էֆթանազիայի մասին 1993 թվականից գործող արգելքը: Դատարանը վճռել էր, որ կյանքից ինքնակամ հեռացման հնարավորություն ունեն այն հիվանդները, ովքեր «անտանելի տառապանքներ են տանում» կամ ում առողջական վիճակն անբուժելի է գնահատվում: Էֆթանազիայի կիրառումը հնարավոր է հիվանդների համաձայնության դեպքում: Դատարանի որոշման կիրառման համար անհրաժեշտ էր, որ մեկ տարվա ընթացքում ընդունվեր համապատասխան օրենք:

Ակտիվ Էֆթանազիան օրինականացրած առաջին երկիրն աշխարհում 2002 թվականին դարձել է Նիդերլանդները: Այնուհետև նրան հաջորդել են Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան: ԱՄՆ-ում էֆթանազիան օրինական է չորս նահանգներում:

*

*