ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում բանաձեւ է ընդունվել Ադրբեջանի, Բելառուսի եւ Ռուսաստանի վերաբերյալ

Նախագիծը քննադատում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը։
eahk-osce

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել է Ռուսաստանին, Բելառուսին եւ Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի առաջարկած բանաձեւի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Риа Новости»-ին:

Նախագիծը քննադատում է նշված երկրներում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ մտահոգություն է հայտնում ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական եւ աճող խախտումների, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության, լրագրողների եւ ազատության համար պայքարող այլ պաշտպանների իրավունքների խախտման կապակցությամբ:

Ներկայացնելով բանաձեւը՝ հեղինակ  Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը նշել է, որ խոսքը ժողովրդավարության հետ կապված խնդիրների մասին է այն երկրներում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները:

Բանաձևի օգտին կողմ է քվեարկել 31 պատվիրակ, դեմ՝ 17-ը, նույնքան  պատվիրակ էլ քվեարկել է ձեռնպահ:

*

*