ԵԱԿՀ-ին առնթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ. «Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստման մասին չեմ լսել»

ԵԱԿՀ-ին առնթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ չի լսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման...
aleksandr-lukashevich

ԵԱԿՀ-ին առնթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ չի լսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման մասին՝ հաշվի առնելով, որ լարվածության սրացում է տեղի ունեցել հակամարտության գոտում:

«Դա լրջորեն հետ է մղել կողմերի միջեւ ուղղակի երկխոսության գործընթացը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց դադարեցնել դիմակայությունը:

Լուկաշեւիչի խոսքով, ավելի շուտ խոսքը վերաբերելու է զինվորականների միջեւ շփումների շարունակմանը:

Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն երեկ հայտարարել էր, որ Մինսկի խումբն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները