Ձյան առատ տեղումները կաթվածահար են արել Եվրոպան

Վերջին 4 տարում գրանցված ձյան ամենաառատ տեղումներն ավիաչվերթերի ուշացումների պատճառ են դարձել Մեծ Բրիտանիայում:
dzyun-evropa

Վերջին չորս տարում գրանցված ձյան ամենաառատ տեղումներն ավիաչվերթերի ուշացումների եւ հետաձգումների պատճառ են դարձել Մեծ Բրիտանիայում: Գլխավոր օդանավակայանը՝ «Հիթրոուն», առայժմ պաշտոնապես համարվում Է բաց, սակայն չվերթերը կատարվում են մեծ ուշացումներով: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Ավելի քան 300 չվերթ Է չեղարկվել ձյան տեղումների եւ օդի զրոյական ջերմաստիճանի պատճառով Գերմանիայի ֆինանսական մայրաքաղաք Ֆրանկֆուրտում, չորս ժամով փակվել Է Դյուսելդորֆի օդանավակայանը:

Ֆրանսիայում 300 ուղեւորներով լաստանավը սաստիկ քամու պատճառով Կալեի նահավանգստի շրջանում հայտնվել է ծանծաղուտում:

Տեղատարափ անձրեւները Կորսիկայի իշխանություններին հարկադրել են փակել կղզու, ներառյալ մայրաքաղաքի օդանավակայանները։

*

*